ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է 211,5 ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴ
2010 թվականի մարտ ամսվա ընթացքում Ռուսաստանում բջջային ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն աճել է շուրջ 1,5 միլիոնով: Մարտ ամսվա վերջին դրությամբ Ռուսաստանում հաշվառվել է բջջային կապի 211,5 մլն բաժանորդ:
AC&M Consulting վերլուծական գործակալության տվյալների համաձայն` բջջային կապի տարածվածության ցուցանիշը (100 բնակչի հաշվով sim քարտերի ընդհանուր թիվը) 2010 թվականի մարտ ամսվա արդյունքներով կազմել է 145,7%: Նշենք, որ փետրվար ամսին այս ցուցանիշը սահմանվել էր 144,7% մակարդակում:
Միայն Մոսկվայում բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 32,5 միլիոնը: