Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ» ԱՎԱՆԴ
23/04/2010 12:50
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ» ԱՎԱՆԴ

Ամերիաբանկը հավատարիմ մնալով իր ռազմավարությամբ ամրագրված դրույթներին` շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարությամբ: Այս անգամ Ամերիաբանկը հանրությանն առաջարկում է հայաստանյան ֆինանսական շուկայում եզակի, նախադեպը չունեցող ծառայություն, որը նախատեսված է և’ իրավաբանական և’ ֆիզիկական անձանց համար:

Առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն է ընձեռվում դուրս գալ միջազգային շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու,  Դոու-Ջոնսի ինդեքսի  և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ ներդրված ավանդի դիմաց ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, շուկայի ցանկացած փոփոխության դեպքում:

Նշված հնարավորություններն ընձեռում է նոր «Կառուցվածքային» ավանդը,  որի նվազագույն գումարը կազմում է 40 000 ԱՄՆ դոլար:

«Կառուցվածքային» ավանդից ստացվող եկամուտը բաղկացած է երկու մասից. առաջին մասն իրենից ներկայացնում է հիմնական եկամուտը, որը ստացվում է  ավանդական բանկային ավանդի ներդրումից` ֆիքսված տոկոսադրույքով, իսկ երկրորդ մասն իրենից ներկայացնում է հավելյալ եկամուտ, որը ձևավորվում է միջազգային շուկաներում` բազային ակտիվների գնի փոփոխությունից: Որպես ակտիվներ դիտարկվում են նավթը, ոսկին, Դոու-Ջոնսի ինդեքսը և այլն: Հավելյալ եկամուտը կազմում է ակտիվի գների նախանշված փոփոխության հաշվին ձևավորված եկամտի որոշակի մասը և որոշվում է ներդրման պահին մասնակցության գործակցի սահմանման միջոցով, որը սահմանում է բանկը` օրական կտրվածքով: Այս գործակցի սահմանումը բանկին թույլ է տալիս կառավարել իր ռիսկերը` կապված “Կառուցվածքային ավանդի ներդգրավման հետ: Ակտիվի ֆիքսված տոկոսադրույքը կազմում է 1-5 %, և այն ընտրում է հաճախորդը, որից ելնելով Բանկը սահմանում է տվյալ ակտիվի մեջ նրա մասնակցության գործակիցը:

«Կառուցվածքային» ավանդը հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ նույնիսկ ակտիվի գնի անսպասելի փոփոխությունների ժամանակ, որը տվյալ դեպքում հավասար կլինի կառուցվածքային ավանդի հիմնական եկամտին:

Բանկն առաջարկում է երկու տիպի կառուցվածքային ավանդ` աճի և նվազման: Աճի ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի աճից ստացված եկամուտը գերազանցում է հիմնական եկամտին, որը հաշվարկվում է ֆիքսված տոկոսադրույքով, իսկ նվազման ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի նվազումից ստացվող եկամուտ բացասական է: Երկու դեպքում էլ Ամերիաբանկն ապահովում է հիմնական եկամտի ստացմանը զուգահեռ նաև հավելյալ եկամտի ստացումը` համաձայն ավանդի ներգրավման պայմանագրում ամրագրված պարտավորության:

Ներկայացված ավանդատեսակն ապահովում է միջազգային շուկաների հասանելիություն և այդ շուկաներում  եկամտի ստացման աննախադեպ հնարավորություն` զերծ տարատեսակ շուկայական ռիսկերից:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11