Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԾԱՌԱՏՈՒՆԿ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
23/04/2010 17:11
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԾԱՌԱՏՈՒՆԿ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՀՎԱԾ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) աջակցեց Արևելյան Հայաստանի ազատագրման համար առաջին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1801-1813թթ) զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված թխկենիների պուրակի ստեղծմանը:

«Ռուսական Մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կամավորները Լոռվա մարզում տնկել են զոհված զինվորների թվին համապատասխան 114 ծառ:

«Որպես ռուս ազգի ներկայացուցիչ և հայ ազգի բարեկամ, հպարտ եմ, որ շնորհիվ հենց մեր ընկերության հնարավոր եղավ իրականացնել այս նախաձեռնությունը: Հուսով եմ, որ այս պուրակը կհիշեցնի մեր նախնիների փառավոր անցյալի մասին, կդառնա միասնության և մեր եղբայրական ժողովրդների լուսավոր ապագայի  խորհրդանիշ»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:   

Իր հերթին «Ռուսական Մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության նախագահ Ջուլիետա Կուզինան ասաց. «Մենք շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը պուրակի  ստեղծմանն աջակցելու համար: Կարծում ենք, որ սա արժանի տուրք է զինվորական փառքին և ռուս-հայկական բարեկամական կապերին»:

Հիշեցնենք, որ սա ընկերության կողմից կազմակերպված առաջին ակցիան չէ: Ս.թ. ապրիլի 17-ին «ԱրմենՏել»-ը հայ լրագրողների հետ համատեղ Հաղթանակի զբոսայգում տնկեց 107 ծառ`  հիմնելով «Լրագողների պուրակ»-ը:  

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունը: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում կապի օպերատորներ, որոնք անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ են մատուցում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում,  Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Վիետնամում և Կամբոջայում: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի արտոնագրերն ընդգրկում են 340 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  դարձավ առաջին ռուսական ընկերությունը, որը գրանցվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը NYSE-ում գնանշվում են VIP պայմանանշանի ներքո:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52