
ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇԵՎԿԵՏ ՇԱՅԴՈՒԼԻՆԻ ՀԵՏ
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղու զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրին, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաեւ երկաթգծի կանոնադրությանը վերաբերող օրենսդրական կարգավորման խնդրին:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առկա խնդիրներին մանրամասն ծանոթանալու նպատակով հաջորդ շաբաթ նախարար Մ.Վարդանյանը կայցելի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերություն: