Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – «ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ»` ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28/04/2010 12:51
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – «ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ»` ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցեց Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»  խաղի առաջնության անցկացմանը: Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 65 ամյակին նվիրված ինտելեկտուալ մրցույթին մասնակցեցին ասորական, բելոռուսական, հունական, վրացական, գերմանական, լեհական, ռուսական և ուկրաինական համայնքների ներկայացուցիչները:

«Ողջունում եմ այս նախաձեռնությունը, որը ներգրավեց մեր երկրում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներին: 65 տարի առաջ Ֆաշիզմի դեմ տարած Մեծ Հաղթանակը համախմբեց բոլոր մարդկանց այնպես, ինչպես դրա մասին հիշողությունն է բոլորիս միավորում այսօր»,- իր ողջույնի խոսքում նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:   

Իր հերթին «Հորմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի  նախագահ Աիդա Հարությունյանն ասաց. «Մենք շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը հյուրընկալության և խաղին աջակցելու համար: Հուսով եմ, որ նմանօրինակ խաղերի իրականացումը կդառնա բարի ավանդույթ և կամրապնդի մեր կազմակերպությունների միջև բարեկամական հարաբերությունները»:

Հայրենական Մեծ Պատերազմին նվիրված հարցերին պատասխանելիս լավագույն արդյունք ցուցաբերեց ռուսական համայնքի թիմը, որը և դարձավ խաղի հաղթող: Երկրորդ տեղը գրավեցին վրացական համայնքի, իսկ երրորդ տեղը` լեհական համայնքի ներկայացուցիչները: Խաղի բոլոր մասնակիցները  «ԱրմենՏել» ընկերության կողմից ստացան հուշանվերներ:

Նշենք, որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»  ինտելեկտուալ խաղի կազմակերպման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հորմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը:  

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունը: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում կապի օպերատորներ, որոնք անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ են մատուցում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում,  Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Վիետնամում և Կամբոջայում: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի արտոնագրերն ընդգրկում են 340 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  դարձավ առաջին ռուսական ընկերությունը, որը գրանցվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը NYSE-ում գնանշվում են VIP պայմանանշանի ներքո:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12