Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԿՈՇԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ
29/04/2010 14:31
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԿՈՇԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, օրերս մի շարք ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

ՕՀՎ աշխատակիցների դիտակետում հայտնվել են կոշիկի ապօրինի միանգամից երկու արտադրամասեր: Մի դեպքում ապօրինի ձեռնարկատիրությունը ծավալվել էր Կոտայքի Ջրվեժ գյուղում: Գյուղի բնակիչ Սամվել Մկրտչյանին պատկանող արտադրամասում արտադրվել են տղամարդու կոշիկներ, որոնք հետագայում իրացվել են Նոր-Նորքի տոնավաճառի հարակից տարածքում: Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված մյուս արտադրամասը գործել է մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում. օպերատիվ խմբի այցելությամբ հիմնավորվել է, որ բնակելի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկում, իրոք, կոշիկի ապօրինի արտադրություն է ծավալել թաղամասի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Ընդ որում, կոշիկները պիտակավորվել են հայտնի բրենդների` «Gucci», «Baldinini» անուններով: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:

Իսկ Խորհրդայինի բաժնի աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել նաև այլ ապօրինի արտադրամաս, որտեղ մայրաքաղաքի բնակիչ Դավիթ Գևորգյանը  զբաղվել է սպիտակեցնող հեղուկի շշալցմամբ` առանց հարկային մարմիններում հաշվառվելու: Նա հասցրել է հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեություն ծավալել ընդամենը 20 օր: Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հումքի և նյութերի ձեռք բերման աղբյուրները, ինչպես նաև իրացման վայրերը պարզելու ուղղությամբ:

ՕՀՎ մյուս բացահայտման արդյունքում էլ դադարեցվել է պլաստմասե վերամշակման արտադրամաս: Առանց պետական գրանցման ձեռնարկատիրությունը ծավալել էր մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ Համլետ Պողոսյանը, ով նախ տարբեր վայրերից հավաքել է թափոններ, ապա վերամշակումից ստացել երկրորդային հումք:
Միանգամից մի քանի բացահայտում է գրանցվել ՕՀՎ Կոտայքի բաժնում: Հայտնաբերվել է  կահույքի ապօրինի արտադրամաս` Աբովյանում,  առանց հպման ավտոլվացման կետ և մթերային խանութ` Առինջում: Իրացման ծավալները ճշտելու նպատակով իրականացվում են ստուգումներ:

Բացահայտվել են նաև այն ձեռնարկատերերը, ովքեր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն էին ներկայացրել հարկային մարմիններին, բայց գործունեությունը չեն դադարեցրել:  Մի դեպքում խոսքը մանրածախ առևտրի,  մյուս դեպքում` եվրոդռների և պատուհանների արտադրության ու վաճառքի մասին է: Նրանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են տարածքային հարկային տեսչություն` լրացուցիչ հարկային պարտավորություններ հաշվարկելու նպատակով:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37