Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿ
29/04/2010 16:36
Կիսվել

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿ

Հրապարակվել է 2010 ֆինանսական տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, հաշվետու երեք ամիսների ընթացքում պետական բյուջե վճարելով 747,1 մլն դրամ,  ՀՀ-ում գործող 22 բանկերի շարքում ճանաչվել է ամենախոշոր հարկատու բանկը և զբաղեցնում է հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 16-րդ հորիզոնականը:

ՀՀ առևտրային բանկերից խոշոր հարկատուների ցուցակի համեմատաբար բարձր հորիզոնականներում են հայտնվել նաև «Հայբիզնեսբանկ»-ը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, որոնք զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակի համապատասխանաբար 25-րդ, 30-րդ և 31-րդ հորիզոնականները: «Հայբիզնեսբանկ»-ը հաշվետու ամիսների ընթացքում պետական բյուջե է վճարել 340,7 մլն դրամ, «Ամերիաբանկ»ը` 472,4 մլն դրամ, իսկ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն` 458,3 մլն դրամ:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 100 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև  «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (403,2 Մլն դրամ), «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն (361,7 մլն դրամ), «Կոնվերս բանկ»-ը (185,9 մլն դրամ) և «Յունիբանկ» ՓԲԸ-ն (176,6 մլն դրամ): Այս բանկերը զբաղեցնում են համապատասխանաբար 36-րդ, 48-րդ, 85-րդ և 96-րդ հորիզոնականները:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ՀՀ խոշոր հարկ վճարողների ցուցակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 130-րդն է (138,4 մլն դրամ), «Արմսվիսբանկ»-ը` 134-րդը (133,4 մլն դրամ), «Ինեկոբանկ»-ը` 141-րդը (126,2 մլն դրամ), իսկ «Հայէկոնոմբանկ»-ը, բյուջե վճարելով 118,3մլն դրամ, հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 147-րդ տեղում:

2010 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով «Անելիք բանկ»-ը ճանաչվել է 191-րդ խոշոր հարկատուն (90,1 մլն դրամ), Պրոկրեդիտ բանկ»-ը` 219-րդն է (78,7 մլն դրամ), «Արարատբանկ»-ը` 220-րդը (78,5 մլն դրամ), «Զարգացման հայկական բանկ»-ը զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի  226-րդ հորիզոնականը (76,6 մլն դրամ), իսկ «Կասկադ բանկ»-ը` 232-րդ  (74,6 մլն դրամ):

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2