Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 395.00-2.50 EUR SELL - 398.50-1.00
OIL:  BRENT - 91.62-4.85 WTI - 85.01-4.01
COMEX:  GOLD - 3870.50-0.24 SILVER - 46.79-4.57
COMEX:  PLATINUM - 1471.30-1.24
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.36-0.19 EUR/GBP - 1.1004-0.15
FOREX:  EUR/USD - 1.1004-0.15 GBP/USD - 1.3191-0.18
STOCKS RUS:  RTSI - 942.37-2.13
STOCKS US: DOW JONES - 51608.17-1.41 NASDAQ - 24509.76-2.49
STOCKS US: S&P 500 - 7416.59-1.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10881.55-0.19 CAC40 - 8352.00-0.20
STOCKS EUR:  DAX - 26598.64-0.57
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
Beeline. 40 ԳԲ ինտերնետ նվեր այն բաժանորդներին, ովքեր իրենց SIM քարտը կփոխարինեն նոր 4G USIM-ով
30/07/2020 12:49
Կիսվել

Beeline. 40 ԳԲ ինտերնետ նվեր այն բաժանորդներին, ովքեր իրենց SIM քարտը կփոխարինեն նոր 4G USIM-ով

Beeline-ի բաժանորդները կարող են միչև հոկտեմբերի 31-ը անվճար փոխարինել իրենց հին SIM քարտերը նոր 4G USIM քարտերով և ստանալ նվեր՝ 40 ԳԲ ինտերնետ:

«Beeline-ի բաժանորդներին հասանելի է 4G+ բջջային ցանց, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է մինչև 170 Մբիթ/վ: Բայց հաճախորդները չեն կարողանա օգտվել այդ արագությունից, եթե ունեն հին SIM քարտ: Մենք անվճար կփոխարինենք քարտը, կնվիրենք 40 ԳԲ ինտերնետ և ես կարող եմ վստահեցնել, որ 4G+ ցանցի առավելությունները հաճելիորեն կզարմացնեն մեր բաժանորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկը հասանելի է կանխավճարային և հետվճարային բոլոր ՍՓ-ին` բացառությամբ շարժական կապի ինտերնետ ՍՓ-երի: Առաջարկը հասանելի է միայն հին SIM քարտ (որը չի ապահովում 4G ցանցի հնարավորությունը) օգտագործող բաժանորդներին:

*444# հրահանգի միջոցով հնարավոր է ստուգել, արդյոք SIM քարտը և հեռախոսն ապահովում են 4G ցանցի հնարավորություն թե ոչ, իսկ www.beeline.am/4g կայքի միջոցով հնարավոր է ստանալ մանրակրկիտ ինֆորմացիա, թե ինչպես հեշտությամբ անցում կատարել 3G–ից 4G ցանցին:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36