Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Starthub Armenia. Կարեն Գյուլբուդաղյանի հետ առցանց հանդիպումը՝ նվիրված Berkeley SkyDeck-ի աշնանային շրջանի ընտրական փուլին
31/07/2020 15:20
Կիսվել

Starthub Armenia. Կարեն Գյուլբուդաղյանի հետ առցանց հանդիպումը՝ նվիրված Berkeley SkyDeck-ի աշնանային շրջանի ընտրական փուլին

Berkeley SkyDeck աքսելերատորը մեկնարկում է 2020թ. աշնանային շրջանի ընդունելությունը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը։

Վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակն է։ Այս առումով դժվարին է գերագնահատել Կարեն Գյուլբուդաղյանի դերը, ում տարիների ընթացքում ներդրված ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է դարձել SkyDeck-ում ներկայացված 30-ից ավել երկրների շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris և AimHub հայկական ստարտափները։

Հայաստանում Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Armenia տեղեկատվական հարթակը, Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մի շարք գործընկերների հետ միասին, օգոստոսի 3-ին, ժամը 20։00-ին կազմակերպում է առցանց աշխատանքային հանդիպում https://www.facebook.com/events/647572246103360/ Կարեն Գյուլբուդաղյանի հետ։ Հանդիպման նպատակն է օգնել ստարտափներին առավել արդյունավետ կերպով մասնակցելու ընտրական փուլին։

Հայ ստարտափերները հնարավորություն կունենան հարցեր ուղղել և լսել Կարեն Գյուլբուդաղյանի խորհուրդները Berkeley SkyDeck-ի հերթական շրջափուլի ընդունելության գործընթացի մասին։ Հարցերը կարելի է տալ նաև մինչ առցանց հանդիպման մեկնարկը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/m9nuicWvhAHeoAXTA:

Հանդիպումը մասնավորապես կընթանա հետևյալ թեմաների շուրջ.

  • Ինչպե՞ս պատրաստել Berkeley SkyDeck-ի դիմումը և ներկայացնել նախագիծը (pitch deck):
  • Ի՞նչն է օգնում և խանգարում ստարտափներին ընտրական հարցազրույցների ընթացքում։
  • Տեղեկատվություն՝ Berkeley SkyDeck-ի ընդունելության ներքին գործընթացների մասին:
  • Ի՞նչ այլ ձևեր կան մասնակցելու Berkeley SkyDeck-ին:

Կարեն Գյուլբուդաղյանը հանդիսանում է Strategic Value Ventures ընկերության (SVV) հիմնադիրը, UC Berkeley SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամը: Կարենը ունի 25 և ավել տարվա հազվագյուտ փորձ՝ ներառյալ Tesla-ի IPO-ն, Yahoo-ի հետ ռազմավարական գործընկերությունը, հարկային քաղաքականության մշակումը, էկոհամակարգերի և տնտեսական զարգացումը Միացյալ Նահանգներում և այլն: Որպես մենթոր նա օգնել է աշխարհի տարբեր երկրների ստարտափների: Նա UC Berkeley SkyDeck-ի էկոհամակարգը բացեց հայկական և ռուսական ստարտափների համար:

Կարենը սովորել է Ստենֆորդի համալսարանում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) և Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում (ԵՊՀ կից): Նա համաշխարհային մի շարք միջոցառումների ժամանակ ելույթ է ունենցել որպես հրավիրյալ խոսնակ:

SkyDeck աքսելերատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջազգային մակարդակով թոփ 3-ից մեկն է: Աքսելերատորը ընտրված միջազգային ստարտափներին առաջարկում է անփոխարինելի փորձ, լավագույն գիտահետազոտական համալսարանի և գործարար համայնքի հսկայական ռեսուրսները, ներառյալ 300 խորհրդատու, SkyDeck Fund-ից 105.000 ԱՄՆ դոլարի ներդրում, 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք անվճար և զեղչված ծառայություններ, լաբորատորիաներ, ասպիրանտներ, ուսանողներ և պրակտիկանտներ, ավելի քան 500.000 UC Berkeley շրջանավարտներ և 800+ ներդրողներ դեմո օրվա ընթացքում:

Strategic Value Ventures, LLC (SVV) Սան Ֆրանցիսկոյում հիմնված մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է, որն առաջարկում է փորձաքննություն հետևյալ կազմակերպությունների համար.

  • Համաշխարհային ստարտափներին՝ օգնելով կառուցել ռազմավարություն, ստեղծել հնարավորություններ և դարձնելով նրանց գլոբալ խաղացողներ:
  • Էկոհամակարգի գործընկերներին՝ մշակելով միջազգային ռազմավարական դաշինքներ (օր՝ պետական-մասնավոր համագործակցություն):

Նշենք, որ SVV-ն իր ստեղծման օրվանից հանդիսացել է UC Berkeley SkyDeck-ի համաշխարհային ռազմավարական գործընկերը:

Առցանց Հանդիպման գործընկերներն են Սրաթեջիք Վելյու Վենչուրս (SVV), Հայաստանի Ստարտափ Ակադեմիան, Beeline Ստարտափ Ինկուբատորը, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA), Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամ (FAST), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնը, Գրանատուս Վենչուրս Հիմնադրամը, ՀԱՀ Ձեռներեցության և Պրոդուկտների Նորարարության Կենտրոնը (EPIC):

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37