Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ORANGE-Ն ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 6-ԱՄՍՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎՈՒՄ Է ԸՆԴՄԻՇՏ ԱՆՎՃԱՐ ԶԱՆԳԵՐ
05/05/2010 15:20
Կիսվել

ORANGE-Ն ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 6-ԱՄՍՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎՈՒՄ Է ԸՆԴՄԻՇՏ ԱՆՎՃԱՐ ԶԱՆԳԵՐ

6 ամիս առաջ` նոյեմբերի 5-ին, Orange-ը մեկնարկեց իր ծառայությունների մատուցումը Հայաստանում: Այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ամփոփվեցին վեցամսյակի արդյունքները և ներկայացվեցին ընկերության նոր առաջարկները «լավ բաները չեն ավարտվում» կարգախոսի ներքո:

6-ամսյակի կապակցությամբ ընկերությունն այսօր մեկնարկում է տոնական առաջարկ ինտերնետի և ձայնային ծառայությունների բաժանորդների համար
«Թերևս բոլորս ցանկանում ենք, որ լավ բաները չավարտվեն»,-ասաց ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, -«այդ իսկ պատճառով էլ այս առաջարկի շրջանակներում արել ենք ամեն ինչ, որպեսզի մեր ներկա և ապագա բաժանորդները հիրավի զգան, որ Orange-ում լավ բաները երբեք չեն ավարտվում»:
 
Orange-ի ձայնային ծառայությունների ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները կարող են մինչև հունիսի 30-ն ընտրել մեկ Orange համար, և ուղարկելով այդ համարը SMS-հաղորդագրությամբ 2010 կարճ համարին` հավերժ զանգահարել նրան անվճար: Ավելին, առ այսօր Orange-ին միացած բոլոր բաժանորդների քարտերի նախնական վավերականության ժամկետը երկարաձգվում է ուղիղ մեկ տարով` մինչև 2011թ. մայիսի 5-ը, որը հնարավորություն կտա նրանց ազատորեն և առանց որևէ արհեստական սահմանափակումների օգտվել Orange-ի ընձեռած բոլոր ծառայություններից: Օրինակ, եթե Orange-ի բաժանորդն ունի որոշակի գումար իր հաշվին, և նրա քարտի նախնական վավերականության ժամկետը մոտենում է ավարտին, ապա նա այսուհետ անհանգստանալու կարիք չունի, քանի որ կարող է օգտագործել իր հաշվին եղած գումարը առանց հավելյալ լիցքավորման անհրաժեշտության:

 
Իսկ բոլոր նրանք, ովքեր կմիանան Orange Ինտերնետին մինչև հունիսի 30-ը, ուղիղ մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կստանան գերարագ ինտերնետի հավելյալ 1ԳԲ թրաֆիկ: Ավելին, նրանք կարող են նաև նույն նվերն անել իրենց ընկերներից մեկին, եթե բաժանորդագրվելիս հայտնեն իրենց այն ընկերոջ ինտերնետի համարը, ով խորհուրդ է տվել միանալ Orange Ինտերնետին:
 
Ամփոփելով անցած 6 ամիսները` ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ներկայացրեց ընկերության ձեռքբերումները: Այսօր, ինչպես նոյեմբերին, Orange-ն ունի գերարագ ինտերնետի ամենաընդարձակ 3G+ ծածկույթը Հայաստանում, և Orange-ի ծառայությունները հասանելի են ոչ միայն մեծ քաղաքներում, այլ նաև փոքր գյուղերում: Orange-ն իսկական հեղափոխություն արեց ինտերնետի շուկայում: Orange-ն առաջինը հայկական շուկայում ներկայացրեց հանրահայտ iPhone-ը և Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնները, առաջարկեց սպառողներին հարմարավետ և նորարարական բազմաթիվ ծառայություններ, ինչպես նաև Հայաստան բերեց եվրոպական օպերատորի փորձն ու գիտելիքները: 

 

« 6 ամիս անց մենք կարող ենք ասել, որ մեր ամենամեծ ձեռքբերումը մեծ Orange ընտանիքն է: Մեզ համար ամենակարևորը մեր բաժանորդների վստահությունն է», – ասաց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեր պլանները հստակ են: Մենք շարունակելու ենք ընդլայնել 2G և 3G+ տեննոլոգիաներով համալրված ծածկույթը` օգոստոսի վերջին արդեն մեր ծառայությունները հասանելի դարձնելով բնակչության 93%-ին: Միաժամանակ էլ ավելի ենք հզորացնելու առկա 3G+ ցանցը` մեր ինտերնետի բաժանորդներին ավելի որակյալ և արագ ինտերնետ կապով ապահովելու համար,  ինչպես նաև բացելու ենք վաճառքի նոր կետեր` մեր հաճախորդներին ավելի մոտ լինելու համար: Տարեվերջին մենք մոտ 80 խանութ կունենանք», – ասաց Բրունո Դյութուան:

Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը: Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ, իսկ ևս երկու ամիս անց` 200,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. ապրիլի վերջի դրությամբ Orange Արմենիան ուներ գերարագ ինտերնետի 25,000 բաժանորդ: 

 

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01