Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ 5 ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ
05/05/2010 16:47
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ 5 ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) Հայոց Ցեղասպանության թանգարանին նվիրեց հայ նկարիչների 5 ստեղծագործություն, որոնք ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահում` Հայոց Ցեղասպանության 95 ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Մասնագետների հանձնաժողովը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ ներկայացրած բազմաթիվ աշխատանքներից ընտրեցին Հովհաննես Ավետիսյանի, Գրիշա Թորոսյանի, Հրանտ Միրզոյանի, Հարություն Հակոբյանի և Տիգրան Բարխանաջյանի գործերը:

«Թանգարանում այս նկարները կտեսնեն աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան այցելած տասնյակ հազարավոր մարդիկ, և համոզված ենք, որ դրա շնորհիվ ավելի տեսանելի կդառնա հայ ազգի ողբերգությունն, ապրելու  և ստեղծելու վճռականությունը և վաղվա օրը հավատով և հպարտությամբ կերտելու  ձգտումը»,- ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Իր հերթին Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց. « Իմ երախտագիտությունն են հայտնում «ԱրմենՏել»-ին և «Աշխարհի հայ նկարիչների» միությանը այս ներդրման համար: Համոզված եմ, որ այս աշխատանքները արժանի տեղ կզբաղեցնեն թանգարանում:»

Միջոցառման ընթացքում հայ նկարիչներին աջակցելու ինչպես նաև հայ կերպարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ճանաչվեց «Աշխարհի հայ նկարիչների»  միության պատվավոր անդամ և նրան շնորհվեց «Մոմիկի» անվան շքանշան:

«Միության անդամների անունից մեծ երախտագիտությամբ շնորհում ենք Ձեզ այս շքանաշանը , որը խորհրդանշում է Ձեր անգնհատելի ներդրումը հայ կերպարվեստի տարածման գործում ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- նշեց «Աշխարհի հայ նկարիչների» միության նախագահ Ղազար Միրզոյանը:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել»-ի աջակցությամբ լույս է տեսել Հայոց Մեծ Եղեռնին նվիրված հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների աշխատանքների կատալոգը, որտեղ ներառված են նաև բացառիկ նկարներ և 1915թ-ի ողբերգության ականատեսների վկայություններ:  

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունը: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում կապի օպերատորներ, որոնք անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ են մատուցում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում,  Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Վիետնամում և Կամբոջայում: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի արտոնագրերն ընդգրկում են 340 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  դարձավ առաջին ռուսական ընկերությունը, որը գրանցվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը NYSE-ում գնանշվում են VIP պայմանանշանի ներքո:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08