Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Երկաթուղայինի օրը նշեցին ՀԿԵ-ում
31/07/2020 16:08
Կիսվել

Երկաթուղայինի օրը նշեցին ՀԿԵ-ում

Ավանդույթի համաձայն, մասնագիտական ​​տոնի` Երկաթուղայինի օրվա (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը) նախաշեմին հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պարգևներ հանձնվեցին առաջատար երկաթուղայիններին: Սակայն այս անգամ տոնին նվիրված հանդիպումն անցավ անվտանգության նորմերի համապատասխան և այնքան էլ բազմամարդ չէր:

Ինչպես նշեց, շնորհավորելով երկաթուղայիններին, Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Հարավկովկասյան երկաթուղու 3-հազարանոց կոլեկտիվն ամեն օր յուրատեսակ սխրագործություն է կատարում՝ կատարելով իր աշխատանքը, ապահովելով գնացքների, ուղևորների և բեռների անվտանգությունը:

«Այսօր Հարավկովկասյան երկաթուղին ակտիվ զարգացող, հաջող գործող ընկերություն է, որն իր աշխատանքի 12 տարիների  ընթացքում հասցրել է իրականացնել բազմաթիվ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, վերականգնել և գործարկել հիմնական երկաթուղային դեպոները, երկաթուղային կայարանները, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, կապի և ազդանշանային համակարգի օբյեկտները, վերափոխել ուղևորափոխադրումների համալիրը, երթուղիներում նոր էլեկտրագնացքներ գործարկել, ուղևորների համար ապահովելով հարմարավետություն և ճանապարհորդության ժամանակի խնայողություն, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն հաստատել բիզնեսի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության հետ», – ասաց Ա.Մելնիկովը:

ՀԿԵ-ի աշխատանքի տարիների ընթացքում հիմնանորոգվել է 482 կմ ուղի, փոխարինվել է 989 հազար կոճ, իսկ հաշվի առնելով 2020 թվականի համար նախատեսված աշխատանքների ծավալը, այս ցուցանիշը շուտով կգերազանցի 1 միլիոն շեմը: Նաև վերանորոգվել է 70 սլաքային փոխադրիչ, 55 խոշոր ենթակառուցվածքային կառույց, կահավորվել է էլեկտրակենտրոնացման համակարգի 7 կետ, 14 վազուրդի հագեցվել է արգելափակման կիսաավտոմատ համակարգերով:

Երկաթուղու աշխատողներին իրենց մասնագիտական ​​տոնի կապակցությամբ շնորհավորելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ երկաթուղայիններն ապահովում են Հայաստանի համար այս կարևոր ոլորտի անխափան աշխատանքն այս դժվարին ժամանակահատվածում: Սիմոնյանի խոսքերով, երկաթուղու դերը ոչ միայն չի նվազում, այլ, ընդհակառակը, անընդհատ աճում է՝ տարածաշրջանային լոգիստիկ նախագծերի համատեքստում: Նա նաև վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի լուծել առկա խնդիրները, ինչը կհանգեցնի ոլորտի հետագա զարգացմանը, ուղևորների թվի և բեռնափոխադրումների ծավալների աճին:

Երկաթուղայիններին շնորհավորեցին նաև Վետերանների խորհրդի և արհմիության նախագահներ Լևոն Հակոբյանը և Ալբինա Մարտիրոսյանը:

Տասը աշխատողներին հանձնվեցին «Պատվավոր երկաթուղային», «Բարեխիղճ աշխատանքի համար», «Մասնագիտությանը հավատարմության համար» նշաններ և ​​ժամացույցներ:

Այս տարի մասնագիտական տոնի կապակցությամբ պարգևատրվել են երկաթուղու ավելի քան 100 աշխատողներ:

Տոնական միջոցառումների շրջանակներում՝ ուղևորների և ինտերնետ օգտագործողների հարմարավետության համար, մասնագիտական ​​տոնի նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին գործարկել է նոր կորպորատիվ կայք` railway.am: Այստեղ ներկայացված է ընկերության, մատուցվող ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվություն, իսկ ուղևորներն ու բեռնափոխադրողները կկարողանան ծանոթանալ երթուղային ցանցին և սակագներին:

Որպես տոնական միջոցառումների մաս Հարավկովկասյան երկաթուղու կենտրոնական ապարատի շենքում բացվեց Ընկերության աշխատող, լուսանկարիչ Ելենա Առաքելովայի լուսանկարների ցուցահանդեսը:

Այս տարի Ընկերության կողմից անցկացվող անվճար երթևեկության ակցիան, որը սովորաբար անցնում էր էլեկտրագնացքներում Երկաթուղայինի օրը, չեղյալ հայտարարվեց` ուղևորների մեծ հոսքի պայմաններում հակահամաճարակային նորմերի պահպանման անհնարինության պատճառով: Ընկերությունը խոստանում է նման ակցիա կազմակերպել սահմանափակումների վերացումից հետո, ինչի մասին հանրությունը նախապես կտեղեկացվի:

 «ՀԿԵ» ՓԲԸն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67