
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 63,5%-ՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստան ավտոմեքենաների ներուծման ծավալները կրճատվել են 63,5%-ով: Ռուսաստանի Դաշնային Մաքսային Ծառայության փոխանցմամբ` ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Ռուսաստան է ներմուծվել 88,1 հազար ավտոմեքենա, որից 76,2 հազարը մարդատար ավոմեքենաներ են:
Նշենք նաև, որ հաշվետու երեք ամիսների ընթացքում Ռուսաստանից այլ երկրներ արտահանվել է 7,4 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 31,5%-ով: