
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ
2009 թվականին նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ծավալը կրճատվել է շուրջ 7,7%-ով և կազմել 496,5 մլրդ ռուբլի: Այս մասին նշվում է ՌԴ կապի և հեռահաղորդակցության նախարարության հրապարակած տվյալներում, որոնց համաձայն Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անկումն առավելապես պայմանավորված է կորպորատիվ սպառողների ծախսերի կրճատմամբ:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով Ռուսաստանում գրանցվել է ինտերնետ-ծառայությունների հասանելիության աճ: Այսպես, 2008 թվականի համեմատությամբ 2009 թվականին ինտերնետ օգտագործողների ընդհանուր թվաքանակն աճել է շուրջ 31,5%-ով և կազմել 59,7 մլն մարդ: