Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 79.06-1.64 WTI - 76.50-1.34
COMEX:  GOLD - 4216.40-0.18 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1662.00-0.37
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.72+0.28 EUR/GBP - 1.1451-0.14
FOREX:  EUR/USD - 1.1451-0.14 GBP/USD - 1.3236+0.03
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
ՕՐԱՆԺ-ԱՐՄԵՆԻԱ – ԵՎԱ ՌԻՎԱՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԲԱՐԵՎ ՕՍԼՈ» SMS ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
17/05/2010 15:08
Կիսվել

ՕՐԱՆԺ-ԱՐՄԵՆԻԱ – ԵՎԱ ՌԻՎԱՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԲԱՐԵՎ ՕՍԼՈ» SMS ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Եվրատեսիլ 2010-ում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը մայիսի 16-ին հանդիպեց Orange-ի կազմակերպած «Բարև Օսլո» SMS-մրցույթում առաջին 4 տեղերը զբաղեցրած և «Զորակցենք Հայաստանին» SMS-արշավում առայսօր լավագույնը ճանաչված մաղթանքների հեղինակներին: SMS-մրցույթի գլխավոր 4 մրցանակակիրները Եվայից ստացան Օսլո մեկնելու և Եվրատեսիլի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ համերգներին մասնակցելու ուղեգրեր: SMS-մրցույթի առաջին փուլն ավարտվել է, սակայն մրցույթը դեռ շարունակվում է: Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթել առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը: Երկրորդ փուլի125 լավագույնները կստանան բազմաթիվ մրցանակներ Orange-ից:

«Մենք ուրախ ենք լինել այսպիսի մեծ ժողովրդականություն վայելող համաեվրոպական երաժշտական մրցույթի գործընկերը Հայաստանում և հնարավորություն տալ մեր բաժանորդներին անմիջական մասնակից դառնալ այս հիանալի իրադարձությանը: Վստահ եմ, այս երիտասարդները կատարելու են իրենց կյանքի ամենաանմոռանալի ճամփորդություններից մեկը, և ուրախ եմ, որ նրանց երաժշտական գիտելիքներն այս բացառիկ մրցանակը պարգևեցին նրանց: Նաև վստահ եմ, որ մեր բոլորի համատեղ ջանքերով Հայաստանը բարձր միավորներ կստանա», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս տարի Եվրատեսիլն իսկական տոնի վերածվի Հայաստանի համար: SMS-մրցույթը հնարավորություն տվեց չորս հաղթողներին մեկնել Օսլո, սակայն նրանց համար, ովքեր կմնան Հայաստանում, Եվրատեսիլը ոչ պակաս մեծ տոն է լինելու», ասաց Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange-ի նախաձեռնությամբ այս տարի Երևանը կմիանա այն10 եվրոպական քաղաքներին, որտեղ անց է կացվում ամենամեծ համաեվրոպական պարային FlashMob միջոցառումը` նվիրված Եվրատեսիլին: Արդեն իսկ Facebook-ում ստեղծվել է Eurovision 2010 FlashMob Dance (Armenia) խումբը, որտեղ կարելի է գտնել ուսուցողական ֆիլմերը: FlashMob-ի իրականացման տեղն ու ժամն առայժմ գաղտնի են պահվում, որպեսզի միջոցառումը բացարձակապես ինքնաբուխ լինի:

Ավելին, շուտով ի հավելումն «Ծիրանի կորիզ» երգի պաշտոնական տեսահոլովակի, հեռուստատեսությամբ կհայտնվի նաև նույն երգի մեկ այլ տեսահոլովակ, որի տեսագրմանը մասնակցել են Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի բնակիչներ, ովքեր մաս առ մաս կատարել են «Ծիրանի կորիզ» երգը: Տեսահոլովակը, որն իրենից ներկայացնում է այսպես կոչված «lip-dub», Orange-ի «միասին կարող ենք ավելին» կարգախոսին համահունչ` կոչ է անում միասին աջակցել Հայաստանի հաղթանակին:

«Սա դեռ ամենը չէ: Առաջին անգամ Հայաստանի երկու մեծ քաղաքներում Orange-ը նախաձեռնել է Եվրատեսիլի հանրային դիտում, որը հնարավորություն կտա ցանկացողներին միասնաբար աջակցել Հայաստանին», ասաց ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: Orange-ը խոստանում է, որ կիսաեզրափակիչի և եզրափակիչի հեռարձակման օրերը Երևանի և Գյումրիի բնակիչների համար անմոռանալի կդառնան իրենց գույներով և բազմաբնույթ իրադարձություններով, իսկ Երևանում տեղի կունենա աննախադեպ «եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան նախորդ տարիներին Եվրատեսիլին մասնակցած կատարողներ տարբեր երկրներից:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը:

22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68