20/05/2010 11:44
ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՃԵԼ Է 11,3%-ՈՎ
2010 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության արտաքին պետական պարտքն աճել է 11,3%-ով և ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ կազմել 41 մլրդ 906,7 մլն դոլար: Նշենք, որ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ արտաքին պետական պարտքը սահմանվել էր 37 մլրդ 641 մլն դոլար մակարդակում:
Ռուսաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալների համաձայն ընթացիկ տարվա միայն ապրիլ ամսվա արդյունքներով Ռուսաստանի արտաքին պետական պարտքն աճել է 14,9%-ով, մինչդեռ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով գրանցվել է արտաքին պետական պարտքի ընդհանուր մակարդակի անկում` շուրջ 3%-ով:
ՌԴ պարտքային պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ 2010 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով կրճատվել են 6%-ով և կազմել 3 մլրդ 564,5 մլն դոլար:
23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
Արծաթ
785.19
+19.96
10:52 24/06/26
10:33 24/06/26
