ԳԵՆԱԴԻ ՄԵԼԻՔՅԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐՈՇ ՌԻՍԿԵՐ ԴԵՌԵՎՍ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի բանկային համակարգը աստիճանաբար հաղթահարում է ճգնաժամը, սակայն որոշակի ռիսկեր դեռևս պահպանվում են: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Գենադի Մելիքյանն, ում գնահատմամբ` ռուսաստանյան բանկերը ներկայիս պայմաններում ստիպված են գործել անընդհատ փոփոխվող պայմաններում և իրականացնել ծախսային կրճատումներ:
Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի բնորոշմամբ` ռուսական բանկերում իրավիճակը միատեսակ չէ, սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ բանկերը պետք է ձեռնարկեն միջոցառումները` ուղղված կապիտալի համալրմանը: