
ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 01/06/10
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Հիշատակի օրվա կապակցությամբ առևտրային շրջաններ չեն կայացել և նավթի WTI տեսակի գինը պահպանվել է 73,97 դոլար մակարդակում, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0,85%-ով և կազմել 74,65 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):