02/06/2010 15:35
ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿ – «ՄԱՆԿԱԿԱՆ» ԱՎԱՆԴԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐՈՎ
Արդշինինվեստբանկը, հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, մանուկների համար «Մանկական» ավանդ ներդրողներին առաջարկում է տոնական բարձր տոկոսադրույքներ: ՀՀ դրամով ավանդները կընդունվեն 12% տարեկան տոկոսադրույքով` նախկին 9,9%-ի փոխարեն և ԱՄՆ դոլարով` 7,3% տարեկան տոկոսադրույքով` 6,9%-ի փոխարեն:
Արդշինինվեստբանկն իր հաճախորդների համար մշտապես անցկացնում է ավանդների ներգրավման շահավետ ակցիաներ, որոնցից վերջինի` «Հաղթանակ» ավանդի ընդունման վերջնաժամկետը մայիսի 28-ն էր: Ներկայումս Բանկում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ավանդների ծավալը կազմում է շուրջ 67 մլրդ. դրամ, որից ավելի քանի 33 մլրդ. դրամը ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդներն են: Արդշինինվեստբանկը` զուսպ և հավասարակիշռ գործունեության շնորհիվ, ներգրավված ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգում հանդիսանում է առաջատարներից մեկը:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Արդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նախատեսված է բոլոր մանուկների և նրանց ծնողների համար: Մասնակցելով տոնական այս ակցիային` մեր համերկրացիները հնարավորություն ունեն իրենց երեխաների բարեկեցիկ ապագան կառուցել այսօր»՚:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
