Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
MOODY'S-Ը ՅՈՒՆԻԲԱՆԿԻՆ ՎԱՐԿԱՆԻՇ Է ՇՆՈՐՀԵԼ
07/06/2010 19:54
Կիսվել

MOODY'S-Ը ՅՈՒՆԻԲԱՆԿԻՆ ՎԱՐԿԱՆԻՇ Է ՇՆՈՐՀԵԼ

2010թ.-ի հունիսի 3-ին Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը «Յունիբանկ» ՓԲԸ-ին  շնորհել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ  եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան  բանկային շուկայում «Յունիբանկ»-ի հաստատուն դիրքի մասին:

Վարկանիշների շնորհումը արտացոլում է «Յունիբանկ»-ի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման դրական դինամիկան եւ հաճախորդների զգալի զանգվածը: Moody’s դրական է գնահատել բանկի կապիտալիզացման հուսալի մակարդակը եւ դրամական փոխանցումների շուկայում զբաղեցրած գերակա դիրքը, հատկապես հաշվի առնելով  այն փաստը, որ վերջինիս ծավալը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 20 տոկոսը: Հիշեցնենք, որ «Յունիստրիմ»-ին բաժին է ընկնում դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 50 տոկոսը, ինչը «Յունիբանկ»-ի համար լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում մանրածախ բանկային շուկայում: Moody’s գործակալությունը նշել է, որ դրամական փոխանցումների շուկայում «Յունիբանկ»-ի առաջնային դիքրը բանկին լրացուցիչ հնարավորություն է  ընձեռում մեծ ծավալների ավանդների ներգրավման եւ  ծառայությունների խաչաձեւ վաճառքի (cross-selling) համար: 

«Յունիբանկ»-ի դիրքերը ՀՀ բանկային համակարգում 2009թ.-ի արդյունքներով հետեւյալն են` ակտիվներ` 5-րդ տեղը, ֆիզիկական անձանց վարկավորում` 2-րդ տեղը, հիփոթեքային վարկավորում` 2-րդ տեղը, ավտովարկավորում` 1-ին տեղը,  ժամկետային ավանդներ` 1-ին տեղը, դրամական փոխանցումներ` 1-ին տեղը: 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69