08/06/2010 11:21
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Ռուսաստանի եկամուտները նավթի արտահանումից աճել են շուրջ 2 անգամ: Ռուսաստանի Դաշնային Մաքսային Ծառայության պաշտոնական տվյալների համաձայն` 2010 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 41,05 մլրդ դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա համապատասխան ամիսներին նավթի արտահանումից Ռուսաստանն ապահովել էր 20,96 մլրդ դոլար եկամուտ:
2010 թվականի առաջին չորս ամիսների կտրվածքով Ռուսաստանն արտահանել է 77,2 մլն տոննա նավթ: Այս ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 3,6%-ով:
19/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.47
-0.03
Եվրո (EUR)
446.97
-0.3
Ռուբլի (RUR)
4.7393
-0.0271
Լարի (GEL)
141.58
-0.04
Արծաթ
808.79
-0.06
17:07 19/12/25
16:06 19/12/25
10:50 19/12/25
