
ARCADIRECT` ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՐՔԱ-Ի ՄԻՋԵՎ
ArCaDirect համակարգի ներդրման շնորհիվ «Կոնվերս բանկի» ArCa, Visa/MasterCard վճարահաշվարկային պլաստիկ քարտերի քարտապանները, բանկում անմիջապես ներկայացնելով քարտային հաշվեհամարը, օպերատիվ կերպով կարող են քարտային հաշվից գումար ելքագրել կամ վճարման հանձնարարականներ ուղարկել, որը ակնթարթների ընթացքում կարտացոլվի քարտային հաշվում: Ցանկացած վայրից և ժամին դիտելով քարտային հաշվի մնացորդը քաղաքացին առանց որևէ խնդրի, անմիջապես կարող է տեսնել քարտային փաստացի մնացորդը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մոտ օրերս, ArCaDirect համակարգի շնորհիվ` առանց քարտի փաստացի ներկայացման, քաղաքացիները կարող են իրենց քարտային հաշիվներով գործարքներ իրականացնել: