ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 10/08/20
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 485.23 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.49 դրամով և կազմել 570.68 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 6.59 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 633.52 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 546.33 դրամով և կազմել 31686.97 դրամ: Արծաթի գինն աճել է 7.15 դրամով և կազմել 441.96 դրամ: Պլատինի գինն աճել է 54.01 դրամով և կազմել 15272.89 դրամ: