Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում
13/08/2020 17:36
Կիսվել

Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում  կայացած խորհրդակցական հանդիպման ժամանակ փորձագետները, ՀՀ կառավարության ներկայացուցիչները և այլ շահագրգիռ կողմեր քննարկեցին և վերանայեցին Հայաստանի՝ Անտառի ազգային նոր ծրագրի առաջին նախագիծը:

ՀՀ կառավարության պահանջով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ կողմից իրականացվող ծրագրերից մեկն իր աջակցությունն է ցուցաբերել փաստաթղթի մշակմանը, որը նպատակ ունի մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկը ավելացնել առնվազն 20,1%-ով և, միևնույն ժամանակ, քաղաքականությունների բարենպաստ դաշտի ձևավորմամբ բարելավել ներկա անտառների վիճակը։

«Անտառի ազգային նոր ծրագիրը կդառնա Հայաստանի՝ անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված ջանքերի հիմնաքարը և կօգնի ապահովել անտառածածկի ավելացմանն առնչվող երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը», – նշեց ՊԳԿ-ի անտառտնտեսության պատասխատու՝ Նորբերտ Ռինքլեր-Ռաթոնյին։

Վերջին տասնամյակում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մշակվել են մի շարք քաղաքականությունների փաստաթղթեր, որոնք վերաբերում են անտառներին և դրանց կառավարմանը և նպատակ ունեին հետ շրջելու Հայաստանում անտառների դեգրադացման և գերօգտագործման միտումների անիվը։ Այս փաստաթղթերը ներառում են Անտառի ազգային քաղաքականությունը և ռազմավարությունը (2004 թ.), Անտառի ազգային ծրագիրը (2005 թ.), ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտեր և առնչվող փաստաթղթեր։

Այս նպատակին առաջնորդող աշխատանքները շարունակելու մտայնությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել էր ՊԳԿ-ին՝ տրամադրելու տեխնիկական օժանդակություն և հասցեագրելու անտառի ազգային վերանայված քաղաքականություն ու ռազմավարություն ունենալու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև վերանայելու Անտառի ազգային ծրագիրը։

Ծրագիրը նպաստում է Հայաստանում անտառների կայուն կառավարմանն ուղղված միջոցառումների ձևավորմանը, որը համահունչ է կառավարության առաջնահերթություններին, ՊԳԿ-ի տարածաշրջանային և համաշխարհային նպատակներին, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակներին։ Հիմնական գործընկերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարությունը և անտառտնտեսության ու համապատասխան ոլորտների պատասխանատու պետական մարմինները, ինչպես նաև բնապահպանության և բնական պաշարների կառավարման բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21