Տնտեսական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 454.00-1.00
OIL:  BRENT - 70.16+0.13 WTI - 68.31+0.10
COMEX:  GOLD - 3324.20+0.68 SILVER - 36.69-0.22
COMEX:  PLATINUM - 1384.30+0.18
LME:  ALUMINIUM - 2596.50+0.41 COPPER - 9630.50-1.63
LME:  NICKEL - 14979.00-0.42 TIN - 33283.00-0.34
LME:  LEAD - 2056.00-0.02 ZINC - 2742.50+0.81
FOREX:  USD/JPY - 146.26-0.57 EUR/GBP - 1.1733+0.25
FOREX:  EUR/USD - 1.1733+0.25 GBP/USD - 1.3599+0.21
STOCKS RUS:  RTSI - 1086.62-2.15
STOCKS US: DOW JONES - 44458.30+0.49 NASDAQ - 20611.34+0.94
STOCKS US: S&P 500 - 6263.26+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39646.36-0.44 TOPIX - 2812.34-0.56
STOCKS CHINA:  HANG SENG - 24028.37+0.57 SSEC - 3509.68+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 8867.02+0.15 CAC40 - 7878.46+1.44
STOCKS EUR:  DAX - 24549.56+1.42
10/07/2025  CBA:  USD - 383.74-0.08 GBP - 521.81+0.47
10/07/2025  CBA:  EURO - 450.05+0.94
10/07/2025  CBA:  GOLD - 40716-188 SILVER - 451.43-2.38
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
10/06/2010 17:48
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և հաստատել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական կիրառման կարգը։

Համավճարը պետության երաշխավորած բուժօգնության շրջանակում հիվանդի բուժման համար սահմանված գնի և բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսի տարբերությունն է, որը վճարում է հիվանդը։ Համավճարի ներդրմամբ նաեւ կբարելավվի բուժհաստատության ֆինանսական հոսքերի կառավարումը, կբարձրանա բժշկական ծառայությունների որակը և օրինական դաշտ կբերվի ոչ պաշտոնական վճարումների ծավալը։ 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է փորձարարական նոր եղանակի ներդրումը, որով լուրջ բարեփոխում է սկսվում ամբողջ ոլորտում։ Վարչապետը ողջունել է նորամուծության արմատավորմանը մասնակցելու և դրա հաջողությանը նպաստելու Երևանի քաղաքապետարանի մտադրությունը։ Մնում է հուսալ, որ մեր քաղաքացիները ճիշտ կընկալեն համավճարի նոր եղանակը, որպեսզի այն սոցիալական որևէ խնդիր չհարուցի։

AMP
10/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.74
-0.08
Եվրո (EUR)
450.05
+0.94
Ռուբլի (RUR)
4.9299
+0.0179
Լարի (GEL)
141.25
-0.03
40716
-188
Արծաթ
451.43
-2.38