ԱԴՐԲԵՋԱՆԸ 2,5 ԱՆԳԱՄ ԿԱՎԵԼԱՑՆԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ
Արդբեջանի մասնաբաժինը Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկում կարող է աճել 2,5 անգամ և հասնել 5%-ի:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի տնտեսական զարգացման փոխնախարար Միքաիլ Ջաբբարովը:
Նրա խոսքերով հոկտեմբերի 4-5 Սատամբուլում կկայանա ՍԱԶԲ-ի տնօրենների խորհուրդի նիստը, որտեղ և կընդունվեն կապիտալի կրկնապատկման և չբաշխված մասնաբաժինների բաշխման հարցերը: Նա նաև հույս է հայտնել, որ հոկտեմբերի 5-ին վերոնշյալ գորխընթացը դրական ավարտ կունենա և Ադրբեջանին կհաջողվի իր մասնաբաժինը 2-ից 5% հասցնել: