17/06/2010 11:37
ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 163,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ
ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ-ն հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 6,2 մլրդ դոլարի համախառն հասույթ: Այս ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան եռամսյակում գրանցված արդյունքը: Հաշվետու եռամսյակում ընկերության գործառնական շահույթն աճել է 15,4%-ով և կազմել 956,1 մլն դոլար: ԱՖԿ «Սիստեմա» ընկերության ներկայացուցիչների գնահատմամբ` ընկերության եռամսյակային արդյունքները գոհացուցիչ են և դրսևորում են դինամիկ զարգացում:
ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան ռուսական խոշորագույն ընկերություններից է: ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) և այլ ընկերություններ:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
