17/06/2010 16:18
ԵՄ – ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՎՏԱՆԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի մաքսային միությունը կարող է վտանգել միջազգային առևտուրը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության արտաքին քաղաքական ապարատի ղեկավար Քեթրին Էշթոնը` նշելով, որ այս երեք երկրների նախաձեռնությամբ Մաքսային միության ստեղծումը արգելք կարող է դառնալ նաև Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն (ԱՀԿ) այս երկրների անդամակցության գործընթացի առաջխաղացման համար: ԵՄ արտաքին գործերի պատասխանատուի բնորոշմամբ` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի մաքսային միությունն իր բնույթով չի կարող խթանել միջազգային առևտուրն, ինչպես որ սովորաբար ակնկալվում է մաքսային միություններից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Ղազախստանն արդեն համաձայնության են եկել Մաքսային միության մաքսային օրենսդրության շուրջ, իսկ Բելոռուսը պատրաստակամություն է հայտնել մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը, երբ և նախատեսվում է մաքսային օրեսդրության ուժի մեջ մտնելը, միանալ իր գործընկերներին և վերանայել երկրի մաքսային օրենսդրությունը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
