Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784
02/09/2020 15:00
Կիսվել

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

2020թ․ սեպտեմբեր ամսին լրացավ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործունեության տասնամյակը։ Բյուրոյի գործունեության տասնամյակի կապակցությամբ պատրաստվել է զեկույց, որում ամփոփված է ԱՊՊԱ համակարգի գործունեությունը՝ ըստ մի շարք ցուցանիշների։ Զեկույցում հակիրճ ներկայացված է նախորդ տարիների ընթացքում ԱՊՊԱ համակարգի ձեռքբերումներն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման, ԱՊՊԱ պատահարների գրանցման, հատուցումների կարգավորման գործընթացներում, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի այլ բարեփոխումները։

Զեկույցը ներառում է նաև ԱՊՊԱ համակարգում նախատեսվող փոփոխությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

2020թ. հունիսի 30-ի դրությամբ ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմել է 541,784։

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

ԱՊՊԱ համակարգի ձեռքբերումները

ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցում

  • Պարզեցվել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը, հնարավորություն է ստեղծվել հաշված րոպեների ընթացքում ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման համար:

ԱՊՊԱ պատահարների գրանցման գործընթացի պարզեցում

  • Պատահարների գրանցման և խցանումները կառավարելու համար բոլոր անհրաժեշտ գործառույթները (գործիքները) կենտրոնացվել են միայն Ճանապարհային ոստիկանությունում, մասնավորապես պատահարը գրանցելու, պատահարի վերաբերյալ ելակետային տվյալները հավաքագրելու և պատահարի վայրից ավտոմեքենան տեղաշարժելու թույլտվության գործառույթների իրավասությունը թողնվել է միայն Ճանապարհային ոստիկանությանը: Գրանցման ենթակա չեն միայն ինքնուրույն կարգավորվող վնասները, որոնք իրականացվում են համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով:
  • Տարանջատվել են ԱՊՊԱ պատահարի տեղի ունենալուց հետո պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների գծով պայմանագիր կնքած Ապահովագրողներին պատահարի մասին հայտնելու ժամկետները՝ կախված պատահարի արդյունքում առաջացած վնասներից տեսակից։
  • Ներդրվել է փոքր (մինչև 100 000 ՀՀ դրամ) վնասների դեպքում ինքնուրույն կարգավորման համակարգ, որը վարորդներին թույլ է տալիս ԱՊՊԱ պատահարը գրանցել ինքնուրույն՝ առանց ՃՈ աշխատակցի ներկայության:
  • Ներդրվել է պատահարի մասնակից վարորդների կողմից ԱՊՊԱ ինքնուրույն արձանագրման բջջային հավելված, որի կիրառմամբ Երևան քաղաքում տեղի ունեցած և արձանագրված ապահովագրական պատահարների գծով ինքնուրույն կարգավորման գործընթացում վնասի հատուցման առավելագույն չափը բարձրացվել է մինչև 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։

Ապահովագրական հատուցումների գործընթացի բարելավում

  • Սպասարկման որակի բարելավման նպատակով ներդրվել է ուղիղ հատուցումների համակարգը, ինչը նշանակում է, որ ապահովադիր հանդիսացող տուժողները հատուցում ստանալու համար դիմում են իրենց կողմից ընտրված և իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը, որից հետո ապահովագրական ընկերությունները միմյանց նկատմամբ իրականացնում են փոխհաշվարկներ:
  • Հատուցումների գործընթացը կրճատվել է գրեթե 3 անգամ։ Հատուցումների գործընթացն համաձայնեցված հայտարարագրով դեպքերում ներկայումս տևում է՝ 4-ից մինչև 11 օր, իսկ ստանդարտ դեպքերում՝ 10-ից մինչև 27 օր։
  • Գույքային վնասներ պարունակող ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում պատահարների գրանցումից բացի հետագա փորձաքննությունների (պատճառի և վնասի) և ապահովագրական հատուցումների գործընթացի կազմակերպման գործառույթներն ամբողջությամբ տեղափոխվել է ԱՊՊԱ ոլորտ։

Այլ բարեփոխումներ

  • ԱՊՊԱ համակարգն ամբողջովին անցել է ծանուցումների էլեկտրոնային առաքման եղանակի:
  • Պարզեցվել և կատարելագործվել են ԱՊՊԱ սակագները և բոնուս մալուս համակարգը։ Անցում է կատարվել Ապահովադիրների պատմության վրա հիմնված բոնուս-մալուս համակարգին: Ճշգրտվել են ռիսկային գործակիցները։
  • Հնարավորություն է ստեղծվել Բյուրոյի կայքի միջոցով ստանալու տեղեկատվություն՝ – Ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ, – Ապահովադրի բոնուս-մալուս դասի վերաբերյալ, – Վարորդի վարորդական պատմության վերաբերյալ:
  • Ներդրվել է Ապահովադրի կողմից ապահովագրական համակարգին դիմումների առցանց ներկայացման հնարավորություն, մասնավորապես դիմումի լրացման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը Ապահովադիրն Ապահովագրողին կարող է հայտնել է ձայնագրվող հեռախոսազանգի կամ տվյալների փոխանցման փաստն արձանագրող այլ տեխնիկական միջոցներով։
  • Համապատասխան պետական կառույցների հետ համագործակցության արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին հասանելիություն է շնորհվել մի շարք տեղեկատվական տվյալների սկզբնաղբյուրների, ինչը հնարավորություն է ստեղծել հարցման եղանակով ստանալու անհրաժեշտ տեղեկատվությունը ՝ բացառելով սպառողներից կողմից դրանք փաստաթղթային տեսքով ներկայացնելու անհրաժեշտությունը
  • Մեկնարկել է միջազգային «Green card» ապահովագրական համակարգին անդամակցելու գործընթացը

ԱՊՊԱ ոլորտի կարգավորումներում ռազմավարական փոփոխություններ

Կարճաժամկետ փոփոխություններ

  • Ապահովագրական հատուցում ստանալու համար դիմումների ներկայացման գործընթացն առավել արդյունավետ և հարմարավետ եղանակով կազմակերպելու նպատակով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմումների ներկայացում բացառապես ապահովագրական ընկերություններին, անգամ այն դեպքերում, երբ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած որևէ ապահովագրող առկա չէ:
  • Կրկնակի փորձաքննությունների համար դիմումի ներկայացման գործընթացն առավել արդյունավետ և հարմարավետ եղանակով կազմակերպելու նպատակով կրկնակի փորձաքննությունների համար դիմումի ներկայացում ապահովագրական ընկերությունների միջոցով, իսկ Բյուրոյին առցանց եղանակով:
  • Ապահովագրական հատուցում ստանալու մասին ինքնաշխատ դիմումների ստացման և դրանց հիման վրա ապահովագրական հատուցման կարգավորման գործընթացի ներդնում: Մասնավորապես դիմումն Ապահովադրի կողմից կհամարվի ինքնաշխատ ներկայացված համապատասխան Ապահովագրողին, եթե պարզեցված հատուցման գործընթացի դեպքում պատահարը գրանցել է բջջային հավելվածի միջոցով, իսկ Ստանդարտ հատուցման գործընթաց 1-ի դեպքում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնի կողմից։
  • Բժշկական կենտրոններում ԱՊՊԱ պատահարների արդյունքում տուժած անձանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունների առցանց փոխանցման հնարավորության ստեղծում:
  • ԱՊՊԱ պատահարների հետ կապված քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից քրեական գործի դադարեցնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ տեղեկատվությունների առցանց փոխանցման հնարավորության ստեղծում:

Միջնաժամկետ փոփոխություններ

  • ԱՄՄՊ համակարգի միջոցով պահեստամասերի իրական շուկայի և վերանորոգման ծառայությունների մատուցման մրցակցային շուկայի ձևավորում, որը կիրառելի կլինի ԱՊՊԱ համակարգում փորձագետների կողմից: ԱՄՄՊ համակարգի միջոցով նշված շուկաների պատշաճ կազմակերպումը կարող է երկարաժամկետ հատվածում նաև լրացուցիչ եկամտի աղբյուր հանդիսանալ:
  • Ապահովագրավճարների ազատականացում: Որոշակի տրամաբանությամբ առավելագույն և նվազագույն շեմերի սահմանման կամ առանց այդպիսի շեմերի սահմանման անհրաժեշտության:

Երկարաժամկետ փոփոխություններ

  • ԱՊՊԱ օրենքում Բյուրրոյի կողմից իրականացվող ծախսերի և ֆինանսավորման աղբյուրների սահմանափակման տրամաբանության վերանայում: ԱՊՊԱ համակարգի զարգացման նախագծերի ֆինանսավորման այնպիսի հնարավորությունների ավելացման և եկամուտների այնպիսի աղբյուրների ստեղծման նպատակով, որոնք լրացուցիչ բեռնվածություն չեն ավելացնի ապահովագրավճարի վրա:
  • Միջազգային «Green Card» ապահովագրական համակարգին անդամակցում և ԱՊՀ երկրների շրջանակում ապահովագրության  պայմանագրերի կնքման և հատուցումների կարգավորման գործընթացում լայն համագործակցության ապահովում:
  • ՀՀ-ում պարտադիր ապահովագրության այլ պրոդուկտների գծով մշակման և ներդրման գործընթացներին լայն աջակցություն, այդ թվում՝ կարգավորման փորձի փոխանակման, տեխնիկական լուծումների մշակման և ներդրման ադմինիստրատիվ կարգավորման հարցերում:

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

ԱՊՊԱ-ն 10 տարեկան է. ապահովագրված ավտոմեքենաների քանակը կազմում է 541,784

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34