
18/06/2010 14:42
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՎ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԵՎ ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԻ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ Կենտրոնական բանկը սույն թվականի հունիսի 16-ի թիվ 134 Ա որոշմամբ հաստատել և գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը:
Դեռևս մայիս ամսին երկու բանկերի բաժնետերերի որոշմամբ սահմանվել էր նշված բանկերի վերակազմակերպումը` միացման եղանակով:
Միացման արդյունքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կպահպանի իր գործունեությունը նաև որպես «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ, որը կապահովի հաճախորդների սպասարկման առավել ընդարձակ, ապահովված, որակյալ, երաշխավորված ծառայություններով հանդես գալու հնարավորություն` կատարյալ ու անկողմնակալ բանկային ծառայություններ մատուցելու համար:
«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ՙԱմերիաբանկ՚-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
02/05/2025
դրամ
Դոլար (USD)
389.41
-0.53
Եվրո (EUR)
441.28
-1.73
Ռուբլի (RUR)
4.71
-0.09
Լարի (GEL)
141.78
-0.07
Արծաթ
402.20
-14.34
10:50 03/05/25
18:55 02/05/25
17:41 02/05/25
15:59 02/05/25