
Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում Հայաստանը դիրքը բարելավել է 19 կետով
Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցնում է 63-րդ տեղը՝ նախորդ զեկույցում զբաղեցրած իր դիրքը բարելավելով 19 կետով: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ուզում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Ավինյանը: