ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 5,1% ԱՆԿՈՒՄ
2010 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանում շինարարության համախառն ծավալները կրճատվել են 5,1%-ով և կազմել 1 տրիլիոն 169.6 մլրդ ռուբլի: Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության համախառն ծավալը կրճատվել է 1,8%-ով, իսկ ապրիլ ամսվա համեմատության Ռուսաստանի շինարարության ոլորտում գրանցվել է 1,2% աճ: Մայիսին շինարարության համախառն ծավալը կազմել է 294,1 մլրդ ռուբլի:
2010 թվականի հունար-մայիս ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, կառուցվել է 184,3 հազար նոր բնակարան: