ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 15 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ 50 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Սանկտ-Պետերբուրգում կայացած Միջազգային Տնտեսական Ֆորումի շրջանակներում կնքվել է շուրջ 50 ներդրումային համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 15 մլրդ եվրո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը: Վերջինիս խոսքերով` ֆորումի շրջանակներում կնքված համաձայնագրերի զգալի մասը վերաբերում է ընկերությունների միավորման և միաձուլման գործընթացներին: Որպես օրինակ ՌԴ նախագահի առաջին օգնականը նշել է ռուսական «Գազպրոմ»-ի և «Հարավային հոսք» և «Հյուսիսային հոսք» նախագծերին անդամակցող ֆրանսիական էներգետիկ ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված համաձայնագրերը: Հատկանշական է, որ ֆորումի մասնակից բազմաթիվ ընկերությունններ են ձեռք բերել որոշակի նախնական պայմանավորվածություններ և առաջիկայում նախատեսվում են այս ընկերությունների միջև համագործակցության շրջանակների ընդլայնում: