
Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 44,845-ի (+62)
Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, 900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 219177 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1038 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։