Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արգելել գիշերային ժամերին քաղաքացիներին վարկերի տրամադրումը
08/09/2020 13:49
Կիսվել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արգելել գիշերային ժամերին քաղաքացիներին վարկերի տրամադրումը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արգելել գիշերային ժամերին քաղաքացիներին վարկերի տրամադրումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

«Գիշերային ժամերին շատ գրավատներ և վարկային կազմակերպություններ գործունեություն են իրականացնում և վարկեր են տրամադրում: Գիշերային ժամին վարկ են վերցնում հիմնականում կամ խաղամոլությամբ տարված մարդիկ, կամ նրանք, որոնք գինովցած վիճակում են, կամ էլ գողոնի արագ իրացման և գողոնից ազատման դեպքերն են: Այս երևույթներն առաջացնում են որոշակի սոցիալական ռիսկեր: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին՝ 22:00-07:00-ն, վարկերի տրամադրումը, այդ թվում՝ առցանց եղանակով»,- ասաց Խաչատրյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել նաև փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ հարցերը:

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում կա դրույթ, ըստ որի պայմանագիրը պետք է պարունակի փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ տեղեկատվություն: Գործնականում, շատ հաճախ ելնելով նրանից, որ պայմանագիրը շատ ծավալուն է, ներկայացվող տեղեկատվությունը կարող է ակնհայտորեն չերևալ, և մարդիկ հիմնականում հակված չեն լինում ամբողջությամբ կարդալու պայմանագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մարդիկ այդպես էլ չեն տեղեկանում փաստացի տոկոսադրույքի չափի մասին: Առաջարկվում է, որ հաճախորդի ստորագրության համար նախատեսված տեղի անմիջապես ներքևում նշվի փաստացի տոկոսադրույքի չափը»,- ընդգծեց Արկադի Խաչատրյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվեց «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն տալու քվեարկությունը հետաձգել մինչև 2 ամիս ժամանակահատվածով:

Նորայր Շողիկյան

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21