Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Շուշանիկ Ներսիսյան. Մաքսազերծման ընթացակարգի փոփոխության հետ վերանայվել են գները՝ հօգուտ տնտեսվարողի
09/09/2020 18:55
Կիսվել

Շուշանիկ Ներսիսյան. Մաքսազերծման ընթացակարգի փոփոխության հետ վերանայվել են գները՝ հօգուտ տնտեսվարողի

Հայաստանում մաքսային մարմինները հագուստի մաքսազերծման ընթացակարգի փոփոխության հետ միասին  էականորեն վերանայել են նաև գնային քաղաքականությունը՝ հօգուտ տնտեսավարողների: Մաքսազերծման գումարը կավելանա ոչ թե 6 (ինչպես նշում էին բողոքող քաղաքացիները), այլ 1.5-2 անգամ: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով ակցիայի մասնակիցների հետ մոտ երկու ժամ տևած հանդիպումից. նրանք բողոքում էին նոր ընթացակարգից, որով հագուստն այսուհետ մաքսազերծելու են ոչ թե կիլոգրամով, այլ հատով:

«Ներկայացրեցինք, թե մաքսային մարմինների մոտավոր հաշվարկով ինչ գներ ենք նախատեսում: Բոլորը խելամտության սահմաններում էին: Ընթացակարգի փոփոխության հետ միասին մաքսային մարմինները նաև էականորեն վերանայել են գնային քաղաքականությունը՝ հօգուտ տնտեսավարողների»,- ասաց Ներսիսյանը:

Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահի տեղակալի տպավորությամբ՝ տնտեսավարողներից բաժանվել են այն նոտայի վրա, որ  նրանց բարձրացրած խնդիրը չի լուծվում: «Որովհետև իրենց բարձրացրած խնդիրն այն է, որ որևէ բան չփոխվի, և շարունակեն աշխատեն այնպես, ինչպես աշխատել են նախկինում: Եթե ձևակերպում ենք, որ խնդիրը դա է, կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց: Բայց, եթե մենք հասկանում ենք, որ անցում ենք կատարում ամբողջությամբ ճշգրիտ հայտարարագրման մեխանիզմի, որն ապահովելու է հավասարություն ամբողջ հագուստի շուկայի դաշտում, ապա ինձ թվում է՝ բոլոր բարձրացված խնդիրները կամ արդեն լուծված էին կամ տեղում լուծվեցին կամ մինչև օրվա վերջ կլուծվեն»,- ընդգծեց նա:

ՊԵԿ փոխնախագահը շեշտեց՝ դաշտում բոլոր տնտեսավարողները՝ կլինի հագուստ, հեռախոս, թե որևէ այլ ապրանք ներմուծող, զբաղվում են արտաքին տնտեսական գործունեությամբ: Օրենսգիրքը բոլորի համար մեկն է: Անդրադառնալով ավելի վաղ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում քաղաքացիների բարձրացրած այն մտահոգությանը, որ մաքսազերծման գումարը էականորեն՝ մոտ վեց անգամ բարձրանալու է՝ Ներսիսյանն ասաց՝ այդ մարդիկ տեսել էին նախկինում եղած գները, իրենք գները վերանայել են: «Մաքսայինում շատ աշխատակիցներ կան, միգուցե մոտեցել են այն աշխատակցին, որը պարզապես այդ պահին նոր գնին չի տիրապետել: Բայց ես ցույց եմ տվել մոտավոր նոր գները, որ մենք հաշվարկել ենք, նրանք բոլորի հետ համաձայնել են»,- հավաստեց նա ու հավելեց՝ վեց անգամ բարձրացում չի լինելու, հաշվարկել են՝ գների բարձրացումը մոտավորապես 1.5-2 անգամ է լինելու:

Ներսիսյանը կոնկրետ օրինակ բերեց՝ ջինսի տաբատը Թուրքիայից մոտավորապես 3500 դրամով են գնում ներմուծողները, դրանից 1200 դրամի կարգի հարկ է մուծվում: «Ինձ թվում է՝ դա այսօրվա շուկայի իրականությունը եթե չի արտացոլում, ապա իրականությունից ցածր էլ է: Եթե գումարում ենք ինքնարժեքն ու հարկը, ստացվում է 4700 դրամ, և Հայաստանում այն խանութներում, որտեղ վաճառվում են այդ ջինսերը, միանշանակ 5000 դրամ չեն»,- նշեց նա:

Բացի այդ, Ներսիսյանի խոսքով՝ նոր ընթացակարգին անցում կատարելուց առաջ տնտեսավարողներին միջանկյալ լուծում, ժամանակ էին տրվել:

«Հիմա մենք ասում ենք, որ երկու տարի ժամանակ տվեցինք, դա անցավ: Եվ կամաց – կամաց գնում էինք նրան, որ կիլոգրամով գին չենք ասում տնտեսավարողին, այլ բերել է ապրանք, ապրանքի համար վճարել է որոշակի գումար, ապա ըստ ապրանքատեսակի հայտարարագրի և ըստ ապրանքատեսակի կվճարի»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Հայաստանում հագուստի ներկրմամբ զբաղվող քաղաքացիները հունիսի 9-ի առավոտից իրենց դժգոհությունն էին հայտնում մաքսազերծման նոր կարգից. քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը նախ բարձրացրին կառավարության շենքի դիմաց, այնուհետև Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց, այնտեղից կոմիտեի նախագահի խոսնակը նրանց ուղղորդեց Արարատյան մաքսատուն, որտեղ Շուշանիկ Ներսիսյանը հանդիպեց քաղաքացիների հետ: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նոր ընթացակարգը լրացուցիչ դժվարություններ և ծախս է առաջացնելու իրենց համար:

Աննա Գրիգորյան

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75