25/06/2010 10:35
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ռուսաստանի բանկերն ընթացիկ տարվա հունիս ամսվա արդյունքներով, նախնական գնահատմամբ, ընդլայնել են տնտեսության ոչ ֆիննասական հատվածի վարկավորման ծավալները շուրջ 1%-ով, այն դեպքում, երբ մայիս ամսվա կտրվածքով այս ցուցանիշը կազմել էր 1,9%: Նման տվյալներ է հրապարակել Ռուսաստանի կենտրոնական բանկի վերահսկողության վարչությունը:
Ներկայացված տվյալների համաձայն մայիս ամսվա արդյունքներով ռուսաստանյան բանկերը ընդլայնել են ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները շուրջ 1,2%-ով, իսկ բանկերի վարկային պորտֆելն, ընդհանուր առմամբ, աճել է 0,8%-ով: Այս մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի բանկային համակարգում գրանցվել է միջբանկային վարկավորման ծավալների 3,4% անկում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
