
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 15/09/20
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.06 դրամով և կազմել 485.31 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 576.60 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.46 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.02 դրամով և կազմել 625.86 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 109.95 դրամով և կազմել 30561.75 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.76 դրամով և կազմել 419.49 դրամ: Պլատինի գինն աճել է 249.19 դրամով և կազմել 14776.11 դրամ: