Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀԾԿՀ. Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ
16/09/2020 18:41
Կիսվել

ՀԾԿՀ. Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ

ՀԾԿՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 99.9%-ը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։

Հաշվի առնելով նաև 88.2% (885 բնակավայր) բնակավայրերում «Յուքոմ» ՓԲԸ-ի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթի առկայությունը՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության 100% բնակավայրերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով, իսկ 88.1% (884 բնակավայր) բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի հիման վրա 2 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթի փոխադարձ ներթափանցելիություն։ Ընդ որում, ի հավելումն նշվածի, հանրապետության 36 բնակավայրերում (այդ թվում՝ 23 քաղաքներում) առկա է նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի շարժական կապի 4G+ տեխնոլոգիայի ծածկույթ, որը բնակչության ընդգրկվածության առումով կազմում է 55,5% (ավելի քան 1 640 000 մարդ)։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01