28/06/2010 10:05
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ 15%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ
2010 թվականի առաջին 5 ամիսների արդյունքներով Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալն ԱՊՀ երկրների հետ կազմել է 1,585 մլրդ դոլար: Ադրբեջանի Պետական Մաքսային Կոմիտեի տվյալների համաձայն Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության միայն 15%-ն է բաժին ընկնում ԱՊՀ երկրներին: Հաշվետու ամիսներին ԱՊՀ երկրներ Ադրբեջանի արտահանման ծավալները կազմել են 821,6 մլն դոլար, իկ ԱՊՀ երկրներից Ադրբեջան ներմուծման ծավաները` 763,4 մլն դոլար:
Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում Ադրբեջանի արտահանման համախառն ծավալի 10,05%-ը և ներմուծման ծավալների 31,7%-ը: ԱՊՀ երկրներ Ադրբեջանի արտահանման կառուցվածքում առավել գերակշռել են վառելիքը, նավթը և նավթամթերքը:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26
