28/06/2010 18:05
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 28-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ինքնակարգավորվող կազմակերպություն իրավաբանական անձանց միությունը:
Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 25-ի թիվ 1/655Ա որոշմամբ գրանցվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը և դադարեցվել «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ» ՓԲԸ գործունեությունը: Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին կետի դ) ենթակետը և վերոհիշյալ որոշումը, ԿԲ խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 79 լիցենզիան:
Խորհուրդը որոշել է արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրել «ՍԱՍ-ԳՐՈՒՓ» ՍՊԸ-ի թիվ 6 մասնաճյուղին:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
19:47 04/09/26
