30/06/2010 18:04
ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ 2,2% ԱՃ
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է սակագների 0.1% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հանրային սննդի 0.1%, բուժսպասարկման 0.7%, հանգստի կազմակերպման 1.9%, իրավական ու բանկային 2.2% ծառայությունների սակագների հավելաճով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտի ծառայությունների սակագների 1.8% նվազում (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 5.0% նվազման հետ), իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կապի, մշակույթի ոլորտի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
Արծաթ
669.83
-0.59
