Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՈՒԼԻՍԻ  4-ԻՆ ՆՈՐՎԻԿ ՈւՎԿ-Ն ՆՇՈՒՄ Է ԻՐ 4-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
02/07/2010 16:24
Կիսվել

ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՆՈՐՎԻԿ ՈւՎԿ-Ն ՆՇՈՒՄ Է ԻՐ 4-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

2010 թ. հուլիսի 4-ին լրանում է Նորվիկ ՈՒՎԿ ՓԲԸ-ի 4 տարեկանը, ինչի կապակցությամբ ընկերությունն ամփոփել է անցյալ տարվա իր գործունեության արդյունքները:

Անցյալ տարվա արդյունքները ամփոփելիս կարևոր է նշել, որ Նորվիկ ՈՒՎԿ-ին հաջողվեց անցյալում թողնել ֆինանսական ճգնաժամով պայմանավորված և կազմակերպության համար բարդ ժամանակահատվածը: Նորվիկ ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տերյանի խոսքերով, Հայաստանում տնտեսական ճգնաժամը առաջին հերթին յուրաքանչյուր կազմակերպության կայունության ստուգումն էր, և ցավոք, ոչ բոլորը կարողացան դիմագրավել այդ փորձությանը, սակայն արդեն այսօր Նորվիկ ՈՒՎԿ-ն իր ճիշտ մշակված ռազմավարության շնորհիվ  ապացուցեց իր ճկունությունը համաշխարհային տնտեսության ելևէջների նկատմամբ:

Այսօրվա դրությամբ Նորվիկ ՈՒՎԿ-ի ռազմավարության հիմնական ուղղությունն է հանդիսանում բիզնես-վարկավորումը, որի ծավալները օրեցօր աճում են: Հաշվի առնելով այն փաստը, որ ֆինանսական ճգնաժամից հետո շատ ձեռնարկություններ  լրացուցիչ ֆինանսավորման կարիքն ունեն, Նորվիկ ՈՒՎԿ-ի փորձագետները համարում են, որ բիզնես-վարկավորումը այն բնագավառն է, որտեղ կազմակերպությունը կկարողանա առաջարկել առավել մրցունակ պայմաններ` ձեռնարկատերերին աջակցելու և Հայաստանի տնտեսության զարգացումը խթանելու համար:

Նորվիկ ՈՒՎԿ-ն վաղուց հայտնի է հայկական ֆինանսական շուկայում որպես գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրման առաջատար: 2010 թվականի ընթացքում  Նորվիկ ՈՒՎԿ-ն կշարունակի ակտիվորեն կիրառել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակի խնայման և առավելագույն հարմարավետության ապահովման նպատակով, հավատարիմ մնալով իր կարգախոսին` գնահատել հաճախորդների ժամանակը և հարմարավետությունը:

Նորվիկ ՈՒՎԿ-ի առաքելությունն է լինել մատչելի և էֆեկտիվ ունիվերսալ ֆինանսական հաստատություն: Այս 4 տարվա ընթացքում կատարած գործը լավ հիմք է հանդիսանում կազմակերպության հետագա զարգացման համար: Արդեն այսօր ընկերությունն աշխատում է տրամադրել  հաճախորդներին նորանոր հնարավորություններ: Ընկերության համար կարևոր է շարունակել կատարելագործվել և զարգացնել պոտենցիալը, փորձը և ռեսուրսները` չմոռանալով կայունության և հաճախորդների կարիքների մասին:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52