Պաշտոնական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 437.50-3.50 EUR SELL - 443.50-2.00
OIL:  BRENT - 79.43+0.06 WTI - 72.42-0.28
COMEX:  GOLD - 5294.40-2.05 SILVER - 89.48-5.96
COMEX:  PLATINUM - 2310.90-3.72
LME:  ALUMINIUM - 3140.00-0.96 COPPER - 13343.50+0.16
LME:  NICKEL - 17844.00-1.33 TIN - 57728.00+7.50
LME:  LEAD - 1962.00-1.43 ZINC - 3317.00-2.11
FOREX:  USD/JPY - 157.27+0.08 EUR/GBP - 1.1692-0.08
FOREX:  EUR/USD - 1.1692-0.08 GBP/USD - 1.3401+0.57
STOCKS RUS:  RTSI - 1141.13+0.29
STOCKS US: DOW JONES - 48977.92-1.05 NASDAQ - 22668.21-0.92
STOCKS US: S&P 500 - 6878.88-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 58057.24-1.35 TOPIX - 3898.42-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 26059.85-2.14 SSEC - 4182.59+0.47
STOCKS EUR:  FTSE100 - 10910.55+0.59 CAC40 - 8580.75-0.47
STOCKS EUR:  DAX - 25284.26-0.02
02/03/2026  CBA:  USD - 376.88-0.12 GBP - 505.17-2.8
02/03/2026  CBA:  EURO - 442.38-2.4
02/03/2026  CBA:  GOLD - 63278+645 SILVER - 1090.2+42.6
Պատերազմ․ Հակառակորդի կորուստների թիվը հասավ 2745-ի
03/10/2020 23:23
Կիսվել

Պատերազմ․ Հակառակորդի կորուստների թիվը հասավ 2745-ի

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 440-450 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: Այս մասին հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` այսօր ունեցել է 440-450 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ, ավելի քան 800-900 վիրավոր: Հակառակորդն ունեցել է նաև մարտի մեջ մտած 45 միավոր զրահատեխնիկայի և մարտի մեջ չմտած 8-9 տասնյակ զրահատեխնիկայի, 3 ինքնաթիռի, 1 ուղղաթիռի և 10 ԱԹՍ-ի և 3 «Սմերչ»-ի կորուստ», – ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել Արցախի հյուսիսում և հարավում: Հակառակորդը փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել, ծանր մարտերից հետո հնարավոր է եղել կասեցնել այդ մտահղացումը: Անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ:

Իսկ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն հոկտեմբերի 3-ի ժամը 21:00 դրությամբ հակառակորդը կորցրել է 2745 զինծառայող, 4 Սմերչ, 14 ինքնաթիռ, 355 տանկ, 14 ուղղաթիռ և 123 ԱԹՍ։

Փառք հաղթական Հայոց Բանակին

02/03/2026
դրամ
Դոլար (USD)
376.88
-0.12
Եվրո (EUR)
442.38
-2.4
Ռուբլի (RUR)
4.8762
-0.0047
Լարի (GEL)
140.04
-0.95
63278
+645
Արծաթ
1090.2
+42.6