
Ադրբեջանի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. 13.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական հարթակն ամփոփել ու ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ այսօր թշնամու կրած կորուստները։
Եվ այսպես, այս պահի դրությամբ՝ մերոնք խոցել են հակառակորդի 173 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 4 ՏՈՍ, 521 զրահատեխնիկա։ Զինտեխնիկայի կորստից բացի քիչ չէ նաև կենդանի ուժի կորուստը. թշնամին ունի 5139 զոհ։
Այսպիսով՝ մեկ օրում Արցախի ՊԲ ստորաբաժանումները խոցել են ևս 5 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ Հակառակորդը մեկ օրում կենդանի ուժի 220 կորուստ ունի:
Հիշեցնենք, որ վիճակագրությունը ներկայացնում է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 12-ը ներառող ժամանակահատվածը։