Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Գեղարքունիքում ավարտվել են 39, ընթացքի մեջ են 67 սուբվենցիոն ծրագրեր
19/10/2020 16:09
Կիսվել

Գեղարքունիքում ավարտվել են 39, ընթացքի մեջ են 67 սուբվենցիոն ծրագրեր

2020 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերից ավարտվել են 39-ը, ընթացքի մեջ են 67-ը: Ինչպես  «Արմենպրես»ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, այս տարի կառավարության կողմից մարզում հաստատվել է 114 ծրագիր:

Շինարարական աշխատանքների համար փաստատթղթեր են նախապատրաստվում 4 ծրագրերի իրականացման նպատակով: Շինաշխատանքների ձեռք բերման գործընթացի ամփոփման փուլում է գտնվում 2 ծրագիր, 1 ծրագրի ձեռք բերման գհործընթացը կասեցվել է, իսկ 1 ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկա օրերի ընթացքում: 2020 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ ավարտվել են Երանոս համայնքի ներտնտեսային ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման, Արծվանիստ համայնքի նոր աղբյուրակապի եւ սնման ջրատարի կառուցման, նույն համայնքի 22-րդ փողոցի ասֆալտապատման, Վաղաշեն համայնքի Կոփոյ վար կոչվող տարածքի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային եւ տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացման, նույն համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռք բերման, Մաքենիս համայնքի հանդիսությունների սրահի սալիկապատման եւ գույքի ձեռքբերման, Սեւան համայնքի Գրիբոյեդով եւ Նալբանդյան փողոցների հիմնանորոգման, Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման, Ծովազարդ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատման, Լճաշեն համայնքի մանկապարտեզի մասնակի հիմնանորոգման, Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցի ասֆալտապատման, Շողակաթ համայնքի Դրախտիկ, Աղբերք, Ջիլ բնակավայրերի ջրատարների կառուցման, Ախպրաձոր համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցման, Գեղհովիտ համայնքի փողոցների ասֆալտապատման, Կարմիրգյուղ համայնքի փողոցների ջրահեռացման առուների կառուցման, Ձորագյուղ համայնքի ոռոգման ջրատարի հիմնանորոգման, նույն համայնքի թիվ 11 եւ 12-րդ փողոցների ասֆալտապատման և այլ շինաշխատանքներ:

Ընդհանուր առմամբ իրականացվել է 1 միլիարդ 542 միլիոն 491 հազար դրամի կապիտալ շինարարություն:

Խոսրով Խլղաթյան

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75