Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ucom Թևութիկունք. Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշեր և «Նռանի» հուշանվերների սրահ
20/10/2020 17:20
Կիսվել

Ucom Թևութիկունք. Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշեր և «Նռանի» հուշանվերների սրահ

Ucom-ի Թևութիկունք նախագծի հերթական հրապարակումը նվիրված է Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշերին և «Նռանի» հուշանվերների սրահին։ 

Ucom-ը պատերազմով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցրել էր #թևութիկունք նախագծի հրապարակումները։ Սակայն այս պատմությամբ չկիսվել հնարավոր չէր։ Հերոսը՝ Միքայել Թորոսյանը, պատերազմի առաջին օրվանից որպես կամավոր մեկնել է Արցախ՝ պաշտպանելու մեր հայրենիքը։

Նկարիչ ամուսիններ Միքայել Թորոսյանը և Հասմիկ Սողոմոնյանը վեց տարի առաջ Դիլիջան են տեղափոխվել Երևանից։ Բիզնեսն սկսել են հուշանվերներ վերավաճառելուց։ Հետո ստեղծագործ միտքը հաղթել է, և որոշել են սեփական արտադրությունը հիմնել։

Ucom Թևութիկունք. Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշեր և «Նռանի» հուշանվերների սրահ

Ձեռք են բերել փայտամշակման հաստոց, Միքայելը սկսել է փայտե իրեր պատրաստել։ Այնուհետև հետաքրքրվել է կաշեգործությամբ և մասնագիտացել այդ գործում։ Միքայելի այցեքարտը հայկական զարդանախշերով պայուսակները, դրամապանակները և այլ աքսեսուարներն են։ Դրանք ստեղծելիս նա ոգեշնչվում է ավանդական գորգերի և կարպետների նախշերից և Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներից։ Միքայելի գործերը ներկայացված են Mi Kashi ապրանքանիշի ներքո։

Ucom Թևութիկունք. Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշեր և «Նռանի» հուշանվերների սրահ

Հասմիկն էլ զարգացրել է զարդագործական հմտությունները, սովորել աշխատել արույրով և արծաթով։ Նրա յուրօրինակ աշխատանքները ներկայացված են Helga Jewelry ապրանքանիշի ներքո։

Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո ամուսիններն այժմ ունեն «Նռանի» հուշանվերների խանութը Դիլիջանի կենտրոնում և սեփական ձեռքերով կառուցած տուն, որի առաջին հարկում գտնվում է փոքրիկ արվեստանոցը։ Մի հատվածում Միքայելն զբաղվում է կաշեգործությամբ, իսկ մյուսում Հասմիկն ստեղծում է իր զարդերը։

Ucom Թևութիկունք. Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշեր և «Նռանի» հուշանվերների սրահUcom Թևութիկունք. Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշեր և «Նռանի» հուշանվերների սրահ

Հարցին՝ չե՞ն զղջում արդյոք, որ մայրաքաղաքային կյանքը փոխարինել են Դիլիջանյան հանգիստ առօրյայով, Միքայելը ժպիտով պատասխանում է․

«Մեր ընկերներին ենք կարոտում, բայց աշխատում ենք հաճախ հանդիպել։ Իրենք են գալիս Դիլիջան, մենք ենք այցելում Երևան։ Երբ իսկապես սիրում ես քո գործը, ամեն ինչ հաղթահարելի է դառնում»։

Միքայելի և Հասմիկի աշխատանքներին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջերի միջոցով կամ այցելելով Դիլիջանի կենտրոնում՝ Միմինոյի հայտնի արձանի ետնամասում գտնվող Nrani gift shop «Նռանի» հուշանվերների սրահ։

Ucom Թևութիկունք. Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշեր և «Նռանի» հուշանվերների սրահ  Ucom Թևութիկունք. Helga Jewelry, Mi Kashi ապրանքանիշեր և «Նռանի» հուշանվերների սրահ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75