Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 ամսում նվազել է 6.6 տոկոսով
28/10/2020 11:37
Կիսվել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 ամսում նվազել է 6.6 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին 6.6 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել  է 1 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 0.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 15.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-սեպտեմբերին նվազումը կազմել է 11.4 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 11.7 տոկոսով:

2020 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.5 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-սեպտեմբերին աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 186 հազար 967 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.2 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 10.5 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 4.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.7 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-սեպտեմբերին եղել է 484.20

Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթե բոլոր երկրների  տնտեսություններում:

Աննա Գրիգորյան

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72