Տարածաշրջան

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԲԱԺՆԵՏԵՐ
16/07/2010 14:21
Կիսվել

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԲԱԺՆԵՏԵՐ

ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի բաժնետերերի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Ավելացել են նոր բաժնետերեր և նախկին բաժնետերերի մի մասն էլ ընդլայնել է իր մասնաբաժինն ընկերության կապիտալում: ԱՖԿ «Սիստեմա»-ի նոր բաժնետեր է դարձել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` 0,0009%  բաժնեմասով:
 
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի 26-ին տեղի էր ունեցել ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի շրջանակներում ընտրվել էին կորպորացիայի տնօրենների խորհուրդի 13 անդամները: Ընկերության խորհուրդի նոր անդամների թվում վերընտրվել էր նաև ՀՀ երկրորդ նախագահը: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցյալ տարի նույնպես ընդգրկվել էր ԱՖԿ «Սիստեմա» ընկերության խորհրդի կազմում` որպես կորպորացիայի անկախ տնօրեն: 
ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիան ռուսական խոշորագույն ընկերություններից է: ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) և այլ ընկերություններ:
Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիային պատկանող երեք ընկերություններ` ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ և Սինտրոնիքս: ՄՏՍ ընկերությունը հանդիսանում է հայկական Վիվասել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) բջջային օպերատորի սեփականատերը, «Սինտրոնիքս» ընկերությունը «Մարս» գործարանի, Երևանի մաթեմատիկական մեքենաների, նյութագիտության, ամտոմատիզացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտների սեփականատերն է,  իսկ «Կոմսթար» ընկերությունը հանդիսանում է «Կորնետ ԷՅԷՄ» ինտերնետային ընկերության սեփականատերը:
AMP
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85