Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Աշխարհի ամենահարուստ մարդը` Ջեֆ Բեզոսը գրեթե 7 միլիարդ դոլար է կորցրել մեկ օրում
29/10/2020 16:52
Կիսվել

Աշխարհի ամենահարուստ մարդը` Ջեֆ Բեզոսը գրեթե 7 միլիարդ դոլար է կորցրել մեկ օրում

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հոկտեմբերի 28-ին կորցրել Է 6,8 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ աշխարհի միլիարդատերերի թոփ-10-ի կարողությունը մեկ օրում 37,36 մլրդ դոլարով ընկել Է աշխարհի ֆոնդային սակարանների փլուզման հետեւանքով: Այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որը հաշվարկվել Է «Բլումբերգ» գործակալության կողմից:

Նաեւ մեծ կորուստներ են կրել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ Tesla ու SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը՝ 5,75 միլիարդ դոլար եւ 4,25 միլիարդ դոլար՝ համապատասխանաբար: Ցուկերբերգը եւ Մասքը չորրորդ ու հինգերորդ հորիզոնականներն են զբաղեցնում BBI-ի միլիարդատերերի վարկանիշում: Երկրորդ հորիզոնականում գտնվում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որն այնքան Էլ չի տուժել. մեկ օրում նրա կարողությունն ընկել Է «ընդամենը» 2,3 միլիարդ դոլարով:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում Է Forbes հանդեսը, վկայակոչելով իր Forbes Real-Time հաշվորդին, աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը մեկ օրում ընկել Է 34 միլիարդ դոլարով:

Հրատարակության գնահատումներով՝ Ցուկերբերգը դուրս Է մնացել ավելի քան 100 մլրդ դոլար կարողությամբ մարդկանց ցուցակից, իսկ ներդրող Ուորեն Բաֆեթը յոթերորդ դիրք Է տեղաշարժվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զիջելով հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիին: Համաշխարհային միլիարդատերերի առաջին տասնյակը բաղկացած Է առավելապես ամերիկացիներից, միայն երկու դիրքերն են զբաղեցնում այլ երկրներից ունեւոր քաղաքացիներ՝ Reliance Industries-ի սեփականատեր Մուկեշ Ամբանին՝ Հնդկաստանից եւ Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայից:

Այսպիսով՝ միլիարդատերերի կարողության անկումը բացատրելի Է հոկտեմբերի 26-ին ամերիկյան ֆոնդային շուկաներում սպառավաճառքներով: Dow Jones ինդեքսն ընկել Է 2,3 տոկոսով, ինչն ամենաուժեղ անկումն Է դարձել սեպտեմբերի 3-ից ի վեր մեկ առեւտրաշրջանի ընթացքում: S&P 500 ինդեքսը կորցրել Է 1,9 տոկոս՝ ցուցաբերելով ամենաբարձր անկումն ամսվա ընթացքում, Nasdaq ինդեքսը նվազել Է 1,6 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01